Օբաման ՌԴ-ին, Սիրիային և Իրանին է պատասխանատու համարում Հալեպում «արյան» համար

Օբաման ՌԴ-ին, Սիրիային և Իրանին է պատասխանատու համարում Հալեպում «արյան» համար

PanARMENIAN.Net - Օբաման ՌԴ-ին, Սիրիային և Իրանին է պատասխանատու համարում Հալեպում կատարվածի համար: Նա հայտարարել է, թե աշխարհը սարսափեց քաղաքի որոշ թաղամասերի գրոհից: Այդ մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում` շեշտելով, որ վերոնշյալ երկրներն են պատասխանատու Հալեպում «արյան» համար:

Նա ասել է, թե «աշխարհին սարսափն էր միավորել», երբ գրոհում էին Հալեպի թաղամասերը, որոնք ընդդիմադիր ուժերի հսկողության տակ էին: Նա մեղադրել է Սիրիայի կառավարությանն ու դաշնակիցներին Հալեպում խաղաղ բնակիչներին միտումնավոր «շրջափակելու և պաշարելու» մեջ: Օբաման հայտարարել է, թե քաղաքի ամբողջ շրջաններ ազատագրումից հետո վերածվել են «քար ու փոշիի», հայտնում է ՌԲԿ-ն:

ԱՄՆ նախագահը նաև խոստովանել է, որ սիրիական պատերազմն իր նախագահության շրջանի ամենաբարդ խնդիրներից էր: Սակայն, նա ոչինչ չի ասել ԱՄՆ ռազմավարության հնարավոր փոփոխության մասին:

Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ կառավարման պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ռուդսկոյը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---