Թուրքիայում զինվորական ավտոբուս են պայթեցրել. Կան զոհեր![]() 17 դեկտեմբերի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Պայթյուն է որոտացել Թուրքիայի Կայսերի քաղաքի համալսարանի տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով: Ըստ աղբյուրի, պայթեցվել է զինվորականներին տեղափոխող ավտոբուսը: Պատահարի վայր են ուղարկվել ոստիկանության և «շտապ օգնության» մեքենաներ: Haber Turk հեռուստաալիքը հայտնել է, որ ավտոբուսի հարևանությամբ նաև ավտոմեքենա է պայթել: Կան զոհեր և տուժածներ: Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: Վերջին շրջանում ահաբեկչական գործողությունները Թուրքիայում շատ հաճախակի են դարձել: Վերջինը տեղի է ունեցել Ստամբուլում` դեկտեմբերի 10-ին 2 պայթյուն է որոտացել, զոհվել է 44 մարդ, վիրավորվել` 155-ը: Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող Vodafone Arena մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |