Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը իսլամական ծայրահեղականությունն է 9 հուլիսի 2007 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել եվրոպացիներին պաշտպանել սեփական արժեքները, հիշեցրել է քրիստոնեական սկզբունքներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը, նշել է, թե որտեղից է գալիս անվտանգության սպառնալիքը Եվրոպայում եւ աշխարհում: Անգելա Մերկելը կոչ է արել եվրոպական երկրների քաղաքացիներին վճռականորեն պաշտպանել հիմնական արժեքները իսլամական ծայրահեղականության սպառնալիքից: Մարդու կերպարի քրիստոնեական մեկնաբանությունը պետք է դառնա ունիվերսալ սկզբունք, որի ազդեցությունը չի ավարտվում Եվրոպայի սահմանների հետ: Գլխավոր սպառնալիքը իսլամական ծայրահեղականությունն է: Որպես ժողովրդավարության թշնամու օրինակ Գերմանիայի կանցլերը նշել է Իրանը, ընդգծելով, որ Թեհրանի Հոլոքոսթը ժխտելու փորձերը եւ Իսրայելը ոչնչացնելու Ահմադինեժադի սպառնալիքները պետք է արժանի հակահարված ստանան եվրոպացիների կողմից: Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը միայն տնտեսական հանրություն չէ: «Եվրոպական Միությունը հարկավոր է մեզ որպես արժեքների ընդհանրություն: Անձնապես ինձ համար հանդուրժողականությունն է Եվրոպայի հոգին: Հենց հանդուրժողականությունն է պետք պաշտպանել ծայրահեղականներից»,-ասել է նա, հաղորդում է Deutsche Welle-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |