Սերգեյ Լավրով. Ռուսաստանի դիրքորոշումը Կոսովոյի վերաբերյալ բխում է միջազգային իրավունքից 9 հուլիսի 2007 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ որոշումը, որին համաձայն չեն լինի Բելգրադն ու Պրիշտինան, չի անցնի Անվտանգության Խորհրդում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Ցանկացած որոշում հնարավոր է երկու կողմերի համաձայնության հիման վրա: Մեկ այլ որոշում կարող է չանցնել Անվտանգության Խորհրդում»,-ասել է Լավրովը լրագրողներին` մեկնաբանելով երկուշաբթի օրը ՄԱԿ-ի ԱԽ-ում կայանալիք խորհրդակցությունները Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ: ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ռուսական կողմի դիրքորոշումը Կոսովոյի վերաբերյալ բխում է միջազգային իրավունքից, այլ ոչ թե արհեստական սխեմաներից, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: ՄԱԿ-ի ԱԽ-ի սեղանին երկու փաստաթուղթ է: Ռուսաստանն առաջարկում է շարունակել բանակցությունները անկախության ձգտող Պրիշտինայի եւ Բելգրադի միջեւ, մինչեւ որ փոխզիջումային որոշում գտնվի, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար, եւ կատարել անվտանգության բոլոր չափանիշները փախստականների վերադարձի համար: Բանաձեւի նախագիծը, որ ներկայացրել են ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, առաջարկում է ընդունել Մարտի Ախտիսաարիի ծրագիրը, որն անկախություն է շնորհում Կոսովոյին 120 օր անց, որ հատկացվում են բանակցությունների համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |