Հայաստանի շախմատիստներն անհաջող են հանդես եկել Եվրոպայի առաջնությունում![]() 17 դեկտեմբերի 2016 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատիստները անհաջող են հանդես եկել Տալինում կայացած արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և գրավել 26-րդ տեղը, գրում է Ա1+-ը: Հանրապետության 2016-ի չեմպիոն Զավեն Անդրիասյանը 7,5 միավորով առաջնությունն ավարտել է 38-րդ հորիզոնականում: Եվրոպայի արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 9,5 միավոր վաստակած ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Ռյազանցեւը, որն իր հայրենակից Մաքսիմ Մատլակովից առաջ է անցել միայն լրացուցիչ գործակիցներով: Դեկտեմբերի 17-18-ին Տալինում արդեն տեղի կունենա Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնությունը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |