Իսրայելը պահանջում է Բաքվից կասեցնել Ղարաբաղ այցելած բլոգերի քրեական հետապնդումը![]() 19 դեկտեմբերի 2016 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Մինսկում Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանի հարցումով ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին միջամտել է Իսրայելը: Վերջինս դիվանագիտական ճանապարհներով պահանջում է Բաքվից կասեցնել բլոգերի քրեական հետապնդումը, գրում է Haqqin.az-ն իսրայելյան «Հաարեց» թերթի վրա հղումով: Պարբերականը նշում է, որ Ալեքսանդր Լապշինին և նրա ընտանիքին իրավաբանական աջակցություն է ցուցաբերում Քսենիա Սվետլովան «Սիոնիստական միությունից»: Սվետլովան հայտարարել է, որ դիմել է Իսրայելի ԱԳՆ` խնդրելով միջամտել Լապշինի գործին, հասնել, որ նրան ազատ արձակեն, և թույլ չտալ, որ նրան Ադրբեջանին արտահանձնեն: «Հաարեցը» գրում է, որ Սվետլովայի խնդրանքով Մինսկում Իսրայելի դեսպանության ներկայացուցիչները հանդիպել են Լապշինի կնոջը: Նրանք մտադիր են այցելել նաև բլոգերին և տեսնել, թե ինչ պայմաններում են նրան պահում: «Ես դիմել եմ ԱԳՆ և խնդրել եմ օգնել Լապշինին, բայց ես զգում եմ, որ գործը շատ դանդաղ է առաջ գնում: Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վտանգն իրական է, ես հուսով եմ, որ ԱԳՆ-ն կօգտագործի իր բոլոր հնարավորությունները թույլ չտալու համար դա»,-ասել է նա: Միևնույն ժամանակ «Հաարեցը» ԱԳՆ վրա հղումով գրում է, որ Իսրայելի ԱԳՆ-ն զգուշավոր դիվանագիտական շփումներ է հաստատել Ադրբեջանի կառավարության հետ` «գործը կոծկելու համար»: ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Մինսկում Իսրայելի դեսպանատունը պաշտոնապես դիմել է Բելառուսի ԱԳՆ` Լապշինին հանդիպելու թույլտվության համար: Իսրայելը նաև դիմել է Բելառուսի իշխանություններին` խնդրելով «անդառնալի քայլերի չդիմել» այդ հարցում և չարտահանձնել բլոգերին Բաքվին: Իսրայելի ԱԳՆ-ն մտահոգված է, որ բլոգերի ձերբակալությունը լարվածություն կարող է առաջացնել Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններում Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի Բաքու կատարած այցից ընդամենը օրեր անց: «Դեռ պարզ չէ` գիտեին Բաքվում, որ Լապշինն Իսրայելի քաղաքացի է: Բաքվի բոլոր պաշտոնական հայտարարություններում նա հիշատակվում է որպես ՌԴ կամ Ուկրաինայի քաղաքացի»,-գրում է պարբերականը: Դեկտեմբերի 15-ին Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալվել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto): «Միլիցիան հենց նոր ձերբակալել է ինձ Մինսկի օդանավակայանում Ադրբեջանի հարցումով»,-գրել է բլոգերն իր ֆեյսբուքյան էջում: Լապշինը բազմիցս է այցելել Լեռնային Ղարաբաղ, ինչի համար դեռ 2011-ին ընդգրկվել էր Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»: 2015-ի հունիսին բլոգերը եղել է Ադրբեջանում ուկրաինական անձնագրով` մուտք գործելով Վրաստանի տարածքով: Նրան հաջողվել էր անցնել սահմանը, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր ուկրաիներեն որպես «Օլեքսանդր», հայտնում է naviny.by-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |