Եվրամիությունը գոհ է Հայաստանի հետ համագործակցության մակարդակից10 հուլիսի 2007 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Քանի որ Պորտուգալիան եւ Սլովենիան դեսպանատներ չունեն Հայաստանում, տարվա ընթացքում Եվրամիությունը Հայաստանում կներկայացնի Ֆրանսիան: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսսովը: Նրա խոսքերով, Ֆրանսիան ԵՄ-ն կներկայացնի ՀՀ-ում արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերում մինչեւ 2008 թվականի հուլիսը: «Այս շրջանը չափազանց կարեւոր է Հայաստանի համար Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի իրականացման առումով: Եվրահանձնաժողովի պատվիրակությունը կաջակցի Հայաստանին առեւտրի, գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներում»,-նշել է ֆրանսիացի դիվանագետը: Իր հերթին Հայաստանում Եվրահանձնաժողովի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դը Լայզենբերգերն ընդգծել է, որ առաքելությունը պետք է գնահատի Հայաստանը որպես շուկայական տնտեսություն ունեցող երկիր: «Հայաստանի կառավարությունը բաց է համագործակցության համար: Մենք պայմանավորվել ենք, որ ձեր երկիր կայցելի ԵՄ գնահատման առաքելությունը, որը կորոշի Հայաստանին շուկայական տնտեսությամբ երկրի կարգավիճակ շնորհելու հարցը: Դա օգտակար կլինի Հայաստանի համար, եւ թույլ կտա նախանշել հետագա քայլերն այդ ուղղությամբ»,-ասել է Ռաուլ դը Լայզենբերգերը` հավելելով, որ Եվրամիությունը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |