ՀԱՊԿ երկրների նախագահները Պետերբուրգում կքննարկեն հակազդեցությունն ահաբեկչությանը և ծայրահեղականությանը![]() 19 դեկտեմբերի 2016 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովներին: ՀԱՊԿ երկրների նախագահները դեկտեմբերի 26-ին Պետերբուրգում կքննարկեն հակազդեցությունն ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Երևանում հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանը պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը: «ԵՏՄ գագաթնաժողովում ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և ՌԴ նախագահները կամփոփեն Միության առաջին 2 տարվա աշխատանքները և կնախանշեն հետագա զարգացման հեռանկարները: Գագաթնաժողովի հիմնական իրադարձությունը կլինի ԵվրԱզԷՍ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի ստորագրումը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ակնկալվում է նաև մի շարք այլ կարևոր փաստաթղթերի ստորագրում: Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները դեկտեմբերի վերջին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն կազմակերպության սահմաններին ՆԱՏՕ-ի աճող ակտիվությանը հակազդելու միջոցները: Ըստ Բորդյուժայի, առաջիկա հանդիպմանը ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները կքննարկեն միջազգային օրակարգի խնդիրներ, այդ թվում եվրասիական ինտեգրման հարցերը: Գագաթնաժողովի օրակարգում է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման ընթացակարգի հարցը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |