Հարցում. Կո՞ղմ եք, թե՝ դեմ տարածքային զիջումներին ղարաբաղյան կարգավորման ընթացքում19 դեկտեմբերի 2016 - 15:58 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Հայ Ազգային կոնգրես կուսակցության 2-րդ (20-րդ) համագումարում հայտարարել է , որ Հայաստանի խնդիրը մեկն է՝ ԼՂ հիմնահարց, իսկ լուծման միակ տարբերակը փոխզիջումն է: «Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման, փոխզիջումների նույն առաջարկը, ինչ 1997-ին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ: Սա է, ուրիշ բան չկա: Ոչ մի հեքիաթի չհավատաք», -ասել է Տեր-Պետրոսյանը: Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո կրկին ակտիվացել են քննարկումները՝ Հայաստանի հետ ցամաքային միջանցքի բացառությամբ տարածքներ հանձնելու նպատակահարմարության ու ԼՂՀ միջանկյալ կարգավիճակին համաձայնվել-չհամաձայնվելու շուրջ (երկու կետերն էլ ներառված են բանակցությունների առարկա Մադրիդյան սկզբունքներում): PanARMENIAN.Net ին հետաքրքիր է Ձեր կարծիքը հարցի վերաբերյալ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |