ԼՂՀ-ում կայացած ընտրությունները կարող են օրինակ ծառայել բազմաթիվ երկրների համար10 հուլիսի 2007 - 16:47 AMT PanARMENIAN.Net - «Եվրոպական կառույցները հիանալի գիտեն, որ ընտրությունները ԼՂՀ-ում շատ ավելի թափանցիկ եւ արդար են անցնում, քան տարածաշրջանի մյուս երկրներում, ինչը զրկում է նրանց Լեռնային Ղարաբաղի վրա ազդելու լծակներից»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, հերթական նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում եւս մեկ կարեւոր քայլ են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանապարհին: «Ոչ մի ինքնահռչակ հանրապետությունում նախագահը չի փոխվում սահմանադրական ճանապարհով, ինչպես դա կատարվում է Ղարաբաղում, ինչպես նաեւ սահմանադրությունը, որն ընդունվել է հանրաքվեի միջոցով: Ես պետք է ասեմ, որ ԼՂՀ բնակչությունը շատ քաղաքականացված է եւ միշտ ընտրություն է կատարում, ելնելով անվտանգության սեփական շահերից: Այդ առումով, ես գտնում եմ, որ ԼՂՀ-ում կայացած ընտրությունները կարող են օրինակ ծառայել բազմաթիվ երկրների համար»,-ընդգծել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |