Գերմանիայի դատարանը մերժել է Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևի դեմ հայցերը![]() 20 դեկտեմբերի 2016 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ մի շարք բողոքները, գրում է Deutsche Welle-ն: Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարան էր դիմել Թուրքիայի 8 քաղաքացի, որոնցից մի քանիսը ԳԴՀ-ում է ապրում: Դատարանը մերժել է բոլոր բողոքները նույն հիմնավորմամբ`վարույթ չընդունելով դրանք: Որպես օրինակ դեկտեմբերի 19-ին հրապարակված դատարանի որոշումներից մեկում ասվում է, որ հայցում համոզիչ շարադրված չէ, թե ինչու է ԳԴՀ խորհրդարանի այդ որոշումը խախտում քաղաքացիների հիմնարար իրավունքները կամ կանոնները: Ըստ Կառլսռուեի դատարանի, Գերմանիայում բնակվող թուրքական ծագումով հայցվորի իրավունքների խախտումը «հավանական չի կարող համարվել»: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Քվեարկությունից անմիջապես հետո Թուրքիան հետ կանչեց դեսպանին Բեռլինից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |