ՀՀ նախագահը խստորեն դատապարտել է Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը![]() 20 դեկտեմբերի 2016 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ դեկտեմբերի 19-ին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի բարբարոսական սպանության կապակցությամբ: Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Սարգսյանը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, ցավակցություն հայտնել դեսպանի հարազատներին ու մերձավորներին, ՌԴ դիվանագիտական ծառայությանը և Ռուսաստանի ամբողջ ժողովրդին: Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել են Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ ցուցահանդեսի բացման ժամանակ: Դեսպանը մահացել է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |