Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտված չէ, ԼՂՀ պաշտպանության բանակը ազատագրել է իր հողերը10 հուլիսի 2007 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Ոչ ոք չի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ԼՂՀ պաշտպանության բանակը ազատագրել է իր հողերը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, Եվրոպան, եւ ամբողջ աշխարհը ընդհանրապես գաղփար չունեն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծված իրադրությունից: «Հայկական դիվանագիտությունը քիչ է աշխատում այդ ուղղությամբ: Մենք պետք է անընդհատ բացատրենք աշխարհին` որտեղ են անցում ժամանակակից Ադրբեջանի սահմանները, որը հրաժարվել է Ադրբեջանի ԽՍՀ-ի իրավահաջորդը լինելուց»,- նշել է քաղաքագետը:Նա նաեւ հավելել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւը Մոլդավիայի եւ Վրաստանի «սառեցված» հակամարտությունների վերբերյալ, որում ասվում է, որ նրանք պետք է կարգավորվեն այդ երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |