Ռոբերտ Քոչարյանն այսօր եռօրյա այցով կմեկնի Ֆրանսիա11 հուլիսի 2007 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք: Ելիսեյան պալատում տեղի կունենա Հայաստանի նախագահի հանդիպումը Ֆրանսիայի նորընտիր նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա նաեւ Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի, Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հետ: Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակում տեր եւ տիկին Քոչարյանները կայցելեն Փարիզի «Փոքր Պալատ» թանգարանում բացված «Հայկական գեղանկարչությունը 1830-1930թթ» ցուցահանդես, ինչպես նաեւ Լյուքսեմբուրգյան պալատում բացված ժամանակակից հայ գեղանկարչության ցուցահանդես:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |