Փարիզում Վարդան Օսկանյանը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Քոչարյան-Ալիեւ վերջին հանդիպման արդյունքները11 հուլիսի 2007 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն ու ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակից Էլիզաբեթ Ռուդը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը գնահատական տրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով հունիսի 9-ին Ս. Պետերբուրգում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին: Քննարկվեցին հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումների մերձեցման հնարավորություններն ու բանակցային գործընթացի շրջանակում հետագա անելիքները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |