Մերկելն ահաբեկչություն է անվանել Բեռլինի պատահարը![]() 20 դեկտեմբերի 2016 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած բեռնատարի վրաերթը, որի հետևանքով 12 մարդ զոհվեց, հավանաբար, ահաբեկչություն էր: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Ըստ այս պահի տեղեկությունների, մենք պետք է ելնենք այն իրողությունից, որ դա ահաբեկչություն էր»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բեռլինի ահաբեկչությունը, հավանաբար, կատարել է 23-ամյա պակիստանցի Նավեդ Բ-ն: Ըստ վերջին տվայլների, պատահարի արդյունքում 12 մարդ զոհվել է, 48-ը` հոսպիտալացվել: Ոմանց վիճակը ծանր է գնահատվում: Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում: Ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը միտումնավոր է թիրախավորել Breitscheidplatz-ում հավաքված մարդկանց: Բեռնատարի խցիկում 2 մարդ է եղել. մեկը զոհվել է, մյուսին ոստիկանները ձերբակալել են: Ըստ գերմանական ԶԼՄ-ների, ողջ մնացածը Աֆղանստանի կամ Պակիստանի քաղաքացի է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |