Երեւանը չի կարող փոխարինել Ստեփանակերտին Ղարաբաղի հարցով բանակցություններում11 հուլիսի 2007 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը խիստ դիրքորոշում է գրավում` ժամանակ առ ժամանակ հանդես գալով ռազմատենչ հայտարարություններով, որոնք շանս չեն տալիս արդյունավետ բանակցություններին: Այդ մասին «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ՀՅԴ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա կարծիքով, Բաքվի խոստումը Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավար բարձր կարգավիճակի մասին ոչինչ չեն նշանակում: Նա հիշեցրել է այն մասին, որ, օրինակ, Նախիջեւանի շրջանը բարձր կարգավիճակ ուներ, որի 30 տոկոսը հայերն էին կազմում: «Այսօր այնտեղ ոչ մի հայ չկա: Արժե նկատի ունենալ, որ Ղարաբաղի հակամարտությունն առաջացել է կարգավիճակի պատճառով, այսինքն հակամարտության օբյեկտ են հանդիսանում կարգավիճակն ու անվտանգությունը: Պետք է նաեւ գիտակցել, ինչու է դանդաղում կարգավորումը: Խոսալ այն մասին, որ այսօր լիարժեք բանակցություններ են տարվում, սխալ է, քանի որ դրանց չի մասնակցում Լեռնային Ղարաբաղը: Պատմության մեջ չկա այնպիսի նախադեպ, երբ հակամարտող կողմը ներգրավված չլիներ բանակցություններում: Երեւանը չի կարող այդ հարցում փոխարինել Ստեփանակերտին: Նա միայն կարող է ներկայացնել նրա շահերը` հանդիսանալով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման գործընթացի երաշխավորը: Բանակցությունները կարգավիճակի, անվտանգության, տարածքների եւ գաղթականների հարցերով պետք է տանի Ղարաբաղը»,- ընդգծել է Ռուստամյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |