Թուրքիայում Հրանտ Դինքը հետմահու արժանացել է «Մամուլի ազատություն-2007» մրցանակին

PanARMENIAN.Net - 2007 թվականի հունվարի 19-ին սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը հետմահու արժանացել է «Մամուլի ազատություն-2007» մրցանակին



Ինչպես գրում է «Ակոս» թերթը, մրցանակը հանձնվում է նրանց, ով դատապարտվել է Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով: Բացի Հրանտ Դինքից, մրցանակը ստացել են հրատարակիչ Ռագիպ Զարակողլուն եւ փաստաբան Գյուլչին Չայլերգիլուն: Նշենք, որ Զարակողլուն առաջինն է թարգմանել եւ Թուրքիայում հրատարակել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», որում պատմվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին Օսմանյան Թուրքիայում:



Մրցանակների հանձնումը տեղի է ունեցել Դոլմաբախչեում` կառուցված հայ ճարտարապետներ Կարապետ եւ Նիկողայոս Բալյանների կողմից, XIX դարի կեսերին սուլթան Աբդուլ-Մեջիթ I-ի հրամանով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---