Քերին օգնություն է առաջարկել Թուրքիային ՌԴ դեսպանի սպանության հետաքննության գործում![]() 21 դեկտեմբերի 2016 - 12:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռաձայնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին և անձամբ աջակցություն է առաջարկել ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը հետաքննելու գործում: «Պետդեպարտամենտն ԱՄՆ աջակցությունն է առաջարկել Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության հետաքննության գործում»,-ասվում է փաստաթղթում: Ավելի վաղ Քերին նման առաջարկ էր փոխանցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: «Պետքարտուղար Քերին և ԱԳ նախարար Չավուշօղլուն նաև քննարկել են իրավիճակը Սիրիայում` հրադադարի անհապաղ հաստատմանն ուղղված ջանքերը, հումանիտար աջակցության ապահովման և քաղաքական բանակցությունները վերսկսելու նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել են Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի բացման ժամանակ: Դեսպանը մահացել է: Կարլովի վրա կրակած 22-ամյա Մևլութ Մերթ Ալթինթաշը ծառայում էր ոստիկանությունում, սակայն դեսպանի վրա հարձակման օրը իր պարտականությունները կատարելիս չի եղել: Նա սպանվել է հատուկ գործողության արդյունքում: ՌԴ ԱԳՆ-ն կատարվածն ահաբեկչություն է անվանել և նշել, որ Մոսկվան այդ հարցը կբարձրացնի ՄԱԿ ԱԽ-ում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |