ՎՈՒԱՄ-ի երկրները չպետք է մեկնաբանեն իրենց չվերաբերող հարցեր, մասնավորապես, ԼՂՀ-ում կայանալիք ընտրությունները12 հուլիսի 2007 - 15:00 AMT PanARMENIAN.Net - «Ավելի լավ կլիներ, որ ՎՈՒԱՄ երկրները չմեկնաբանեին իրենց չվերաբերող հարցերը»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով այն փաստը, որ ՎՈՒԱՄ-ը «դատապարտել է» նախագահական ընտրությունների անցկացումը ԼՂՀ-ում: Նրա խոսքերով, անկախության հռչակումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ընտրել է ժողովրդավարության զարգացման, իրավական պետության կառուցման ուղին եւ անցած տարիների ընթացքում նշանակալի հաջողություններ է արձանագրել այդ ճանապարհին: «Ցավում եմ, որ այդ երկրները ներքին շահադիտական նկատառումներով են մեկնաբանություններ անում, մոռանալով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իշխանությունը մշտապես ձեւավորվել է ընտրությունների ճանապարհով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացված ժողովրդավարացման գործընթացները, այդ թվում առաջիկա նախագահական ընտրություններն իրենց նպաստն են բերում իրավական, քաղաքացիական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը, ինչը կարեւոր նախադրյալ է ու անհրաժեշտ գործոն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»,-ընդգծել է Վ.Կարապետյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |