Եվրահանձնաժողովը կոչ է արել Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին չմիջամտել Կոսովոյի գործընթացին12 հուլիսի 2007 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը կոչ է արել արագ կերպով ավարտել Կոսովոյի կարգավիճակի որոշման գործընթացը: Եվրահանձնաժողովի անունից հայտարարությամբ չորեքշաբթի Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում հանդես է եկել ԵՄ-ի ընդլայնման հարցերի հանձնակատար Օլի Ռենը: «Կոսովոյի կարգավիճակի որոշման ձգձգումը մեզ փակուղի է տանում,-ընգծել է նա: -Դա միայն կավելացնի Կոսովոյում անկայունության հաստատման ռիսկը, կշարունակի Սերբիայի հոգեվարքը եւ կարգելակի տարածաշրջանի ընթացքը դեպի Եվրամիություն»: «Կոսովոն զուտ եվրոպական գործ է,-շարունակել է Օլի Ռենը,-եւ Կոսովոն, եւ Սերբիան պետք է դառնան ԵՄ անդամ... Ո'չ Ռուսաստանը, ո'չ ԱՄՆ-ն անմիջականորեն ներգրավված չեն Բալկաններում կատարվող իրադարձություններին այնպես, ինչպես եվրոպացիները: Միայն Եվրոպան թանկ կվճարի գործընթացի տապալման համար»: «Մենք չենք կարող թույլ տալ կոշտ դիրքորոշման կողմնակիցներին հաղթել, դրա հետեւանքներին ստիպված կլինենք բախվել Բալկաններում եւ Եվրոպայում»: Նա կոչ է արել Սերբիային «կառուցողական դերակատարություն ունենալ», իսկ գործընթացի մյուս մասնակիցներին` ձեռնպահ մնալ միակողմանի գործողություններից, լինի դա Կոսովոյի անկախության մասին հռչակագիր, թե վետոյի սպառնալիք ՄԱԿ-ի ԱԽ-ում, հաղորդում է «Վեստին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |