Մինչ տարվա վերջ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կկատարի բոլոր պարտավորությունները Եվրախորհրդի առջեւ13 հուլիսի 2007 - 15:33 AMT PanARMENIAN.Net - «ԵԽ անդամ-երկրի կողմից ընդգրկվելու ժամանակ ստանձնած պարտավորությունների կատարման մոնիթորինգը վերաբերում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիազորությանը»,- Երեւանում` Regnum-ի մամլո կենտրոնում, հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, վերջին մոնիթորինգի արդյունքները հիմք են տալիս կարծելու, որ Հայաստանը մինչ տարվա վերջ կկատարի Եվրախորհրդի առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունները: Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ Հայաստանի հարցով ԵԽԽՎ մոնիթորինգը անցկացվում է արդեն 7 տարի եւ ժամանակն է այն ավարտել: «ԵԽԽՎ ներկայացուցիչ Ռենե վան դեր Լինդենը հայտարարել է Երեւանում, որ մոնիթորինգը պետք է շարունակվի, սակայն մոնիթորինգը դադարեցնելու մասին որոշումը ընդունում է ԵԽԽՎ-ն: Մեզ համար կարեւոր է հետմոնիթորինգային շրջանը»,- ընդգծել է Թորոսյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |