Մոտ 500 մարդ է ձերբակալվել Թուրքիայում քուրդ զինյալների հետ կապերի համար![]() 26 դեկտեմբերի 2016 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ից ի վեր մոտ 500 մարդ է ձերբակալվել Թուրքիայում քուրդ զինյալների հետ կապերի համար: Ըստ ՆԳՆ տվյալների, ևս մոտ 1.100 մարդ նույն ժամանակահատվածում ձերբակալվել է իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ կասկածվելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը Reuters-ի վրա հղումով: Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենին են պատասխանատու համար հուլիսին երկրում տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձի համար: Եվս 78 մարդ ձերբակալվել է «Իսլամական պետության» հետ կապերի կասկածանքով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի ԶՈւ և ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի կազմավորումները վերջին 24 ժամում 68 մարդ են ոչնչացրել սիրիական Էլ Բաբի շրջանում: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի տարածած տեղեկատվական նամակում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |