Հուլիսի 18-ին Իրաք կմեկնի հայ խաղաղապահների վեցերորդ հերթափոխը16 հուլիսի 2007 - 14:54 AMT PanARMENIAN.Net - 2007 թվականի հուլիսի 18-ին տեղի կունենա Իրաքի հետպատերազմյան վերականգնման գործընթացի շրջանակներում 2007թ. փետրվարի 2-ին Իրաք գործուղված ՀՀ ԶՈՒ զորախմբին փոխարինող հայ խաղաղապահների 6-րդ հերթափոխի ճանապարհման արարողությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հայ զինծառայողները մասնակցում են Իրաքում կայունության ապահովմանը լեհական դիվիզիայի կազմում 2005 թվականի հունվարի 25-ից ի վեր: Մեր խաղաղապահ համակազմը բաղկացած է 46 հոգուց` երկու շտաբային սպա, երեք ռազմական բժիշկ, սակրավորների բաժինը կազմված 10 մարդուց եւ տրանսպորտային դասակը` 31 վարորդ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |