Հալեպում ահաբեկիչների կողմից խոշտանգված դիեր են հայտնաբերվել![]() 26 դեկտեմբերի 2016 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հալեպում աշխատող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի սպաները ազատագրված թաղամասերում հայտնաբերել են ահաբեկիչների կողմից խոշտանգված դիեր: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ժամանակ: Ռազմական գերատեսչությունը մտադիր է փաստաթղթավորել հայտնաբերված հանցագործութնունների փաստերն ու հրապարակել դրանք: «Հայտնաբերվել են վայրագ խոշատնգումների ենթարկված տասնյակ սիրիացիների դիեր: Շատերի մոտ բացակայում են մարմնի որոշ մասերը, մեծ մասը գնդակահարված է գլխից: Հավանաբար, սա միայն սկիզբն է»,-ասել է Կոնաշենկովը, հայտնում է «Լենտա.ռու»-ն: Ըստ Կոնաշենկովի, բոլոր հայտնաբերված փաստերը կֆիքսվեն որպես ահաբեկիչների ռազմական հանցագործություններ և կհրապարակվեն: ՊՆ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Հալեպի ազատագրված թաղամասերում զինամթերքով պահեստներ են հայտնաբերվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակը Հալեպի արևելյան հատվածի դպրոցներից մեկում հայտնաբերել է ահաբեկիչների կողմից մահապատժի ենթարկված մարդկանց, այդ թվում` երեխաների դիեր: Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ կառավարման պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ռուդսկոյը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |