ԵՏՄ երկրների նախագահները ստորագրել են Մաքսային օրենսգրքի նոր տարբերակը՝ բացի Ղրղստանից![]() 26 դեկտեմբերի 2016 - 17:49 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ երկրների նախագահները ստորագրել են միության Մաքսային օրենսգրքի նոր տարբերակը: Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ղրղստանը հրաժարվել է ստորագրել ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Բոլոր ներկաները ստորագրել են բոլոր փաստաթղթերը, բացի երկուսից: Օրակարգի առաջին հարցը՝ Եվրասիական տնտեսական միության առևտրային քաղաքականության զարգացման մասին հայտարարությունը, ստորագրել է երեք երկիր, Ղրղստանը չի ստորագրել: Երկրորդ փաստաթուղթը Մաքսային օրենսգիրքն է: Երեք երկիր ստորագրել է, Ղրղստանը չի ստորագրել Մաքսային օրենսգիրքը»,- ասել է Սարգսյանը, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Aravot.am-ը: Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը կփոխարինի Մաքսային միության Մաքսային օրենսդրությանը, որն ընդունվել էր 2009-ին: Փաստաթուղթն անհրաժեշտ հիմքերը կդնի ԵՏՄ շրջանակում միասնական մաքսային կանոններին անցնելու համար: Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Նիստին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Կանոնակարգի համաձայն նիստը վարել է կազմակերպությունում նախագահող երկրի` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօրվա նիստին չէր մասնակցում: Օրակարգի հարցերի շարքում անդամ պետությունների նախագահները քննարկել են Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին համաձայնագրի նախագիծը, ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հիմնական ուղղությունների, Միության ընդհանուր ծառայությունների շուկայի վերաբերյալ հարցերը: Նիստում անդրադարձ կլինի ԵԱՏՄ ձևաչափով Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սինգապուրի հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության 2017թ. միջազգային գործունեության հարցերին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |