ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը կրկին հետաձգվել է. Այս անգամ՝ մինչև ապրիլ![]() 27 դեկտեմբերի 2016 - 10:41 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կքննարկվի կազմակերպության խորհրդի հաջորդ նստաշրջանում` ապրիլին: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ռոտացիոն կարգի համաձայն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ստանձներ ՀՀ ներկայացուցիչը:Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառների մասին բելառուսական կողմը պետք է խոսի: «Պայմանավորվել ենք, որ ապրիլին կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը, որտեղ համապարփակ կերպով կքննարկվի գլխավոր քարտուղարի հարցը: Այսօր դա չի քննարկվել, քանի որ քվորում չկար: Գիտեք, որ անդամ երկներից մեկի պատվիրակությունն այդ աշխատանքային հանդիպումներին չի մասնակցել»,-ասել է Բորդյուժան: Երևանում հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանը պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |