Գերմանացիների մեծամասնությունը կողմ է անվտանգության միջոցների ուժեղացմանը

Գերմանացիների մեծամասնությունը կողմ է անվտանգության միջոցների ուժեղացմանը

PanARMENIAN.Net - YouGov սոցիալական ծառայության տվյալնելով, Բեռլինում ահաբեկչությունից հետո գերմանացիների մեծ մասը կողմ է արտահայտվել Գերմանիայում անվտանգության միջոցների ուժեղացմանը: Հարցման մասնակիցների 73 տոկոսը համարում է, որ երկրում հարկավոր է ավելացնել ոստիկանների քանակը, իսկ 61 տոկոսը նաև կողմ է, որ ոստիկաններն ավելի լավ սպառազինված լինեն: Բացի այդ, հարցվածների 60 տոկոսը հայտարարել է, որ հարկավոր է տեսազննման լրացուցիչ տեսախցիկներ տեղադրել հասարակական վայրերում:

Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 21-23-ը, որին մասնակցել է 2000 մարդ, հայտնում է Deutsche Welle-ն:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում: Ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը միտումնավոր է թիրախավորել Breitscheidplatz-ում հավաքված մարդկանց: Պատահարի հետևանքով 12 մարդ է զոհվել, 50-ը` հոսպիտալացվել է:

Բեռլինի իշխանությունները դեմ են տեսադիտարկման ավելացմանը քաղաքում, չնայած ԳԴՀ ՆԳՆ-ն հորդորում է փոխել տեսակետն այդ հարցում ահաբեկչական սպառնալիքի աճի պատճառով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---