Դինքի ընտանիքը պահանջում է պատասխանատվության կանչել մարդասպանի հետ լուսանկարված ոստիկաններին16 հուլիսի 2007 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի «Ակոս» թերթի 2007 թվականի հունվարի 19-ին սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքը անցած շաբաթավերջին դատախազությունից պահանջել է իրավական գործողություններ ձեռնարկել ոստիկանության դեմ` մարդասպանին` 17-ամյա Օգյուն Սամաստին հովանավորելու մեղադրանքով: Հայցը վերաբերում է անվտանգության ուժերի այն ներկայացուցիչներին, ովքեր «հիշատակի համար» լուսանկարվել էին Դինքի սպանությունը կատարելու համար Սամսուն քաղաքում ձերբակալված 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի հետ:«Պաշտոնյաները ողջունում էին սպանության մեջ կասկածյալին որպես ազգային հերոսի եւ հերթ կանգնում նրա հետ լուսանկարվելու համարե, - գրել են Դինքի ընտանիքի փաստաբանները ոստիկանության եւ տեղական կիսառազմականացված ուժերի 21 ներկայացուցիչների դեմ հայցադիմումում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Թուրքական առաջատար հեռուստաալիքներից մեկն այսօր տեսագրություն է ցուցադրել, որտեղ հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած 17-ամյա Օգյուն Սամասթը թուրքական դրոշ է պարզել, իսկ նրա կողքին կանգնած են ոստիկաններ: Սամասթի հետեւում նույնպես թուրքական դրոշով պաստառ է, որի վրա Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի խոսքերն են` «Պետության հողը սուրբ է, այն չի կարելի թողնել բախտի քմահաճույքին»: Թուրքական ԶԼՄ-ները վրդովմունք են հայտնում եւ գրում են, որ մարդասպանին հերոսացրել են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |