Նախարար. ՀՀ բոլոր մանկաբարձ-գինեկոլոգները պետք է ատեստավորում անցնեն![]() PanARMENIAN.Net - Հանրապետության բոլոր մանկաբարձ-գինեկոլոգները ժատեստավորում կանցնեն: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով մոր և մանկան մահացությունների դեպքերին: Մասնավորապես, դեկտեմբերի 25-ին Սյունիքում գրանցված ծննդկանի և նորածնի մահվան դեպքով նա նշել է, որ Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին հանձնարարել է հանրապետությունում աշխատող բոլոր մանկաբարձ-գինեկոլոգների հետ մասնագիտական դասընթացներ անցկացնել: «Առողջապահության նախարարությունը Սյունիքի ցավալի դեպքից հետո հանձնարարել է Ռազմիկ Աբրահամյանին վեց ամիս ժամկետով ատեստավորումներ անցկացնել մանկաբարձ-գինեկոլոգների հետ: 900-ից ավելի մասնագետ անցնելու են թեստավորում, ատեստավորում, որից հետո նրանց կտրվի աշխատելու երաշխիք»,- ասել է Ալթունյանը, մեջբերում է Panorama.am-ը: Նախարարը նաև հայտնել է, որ նախարարությունը գերմաներենից թարգմանել է բժիշկների էթիկայի նորմերը: «Ճիշտ է՝ մեր բժիշկները տալիս են Հիպոկրատի երդում, անցնում են «Բժշկական էթիկա» առարկան, բայց մենք որոշել ենք, որ այդ նորմերը նախարարի հրամանով պետք է բոլորի համար պարտադիր լինի»,- նշել է Ալթունյանը: ՀՀ առողջապահության նախարարը նաև ընդգծել է, որ չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվի: Ալթունյանը նշել է, որ ինքն արդեն փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հանձնարարել է պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ: «Առողջապահության նախարարությունն է թելադրում խաղի կանոնները, և չի թույլատրվում խախտել այդ կանոնները: Եթե տուգանքները բավական չեն՝ հարցը կքրեականացվի»,- ընդգծել է նախարարը: «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը դեկտեմբերի 15-ից ուժի մեջ է մտել։Օրենքով կարգավորվում են նաև դեղատնային գործունեությանը ներկայացված պահանջները: Բարձրացվում է գործող մի շարք տուգանքների չափերը: Սահմանվում է քրեական պատասխանատվություն կեղծ դեղերի արտադրության համար, (ներկայումս սահմանված է պատասխանատվություն միայն պատրաստման համար) դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքների կեղծման կամ թաքցնելու համար, եթե դա անզգուշությամբ միջին ծանրության կամ ծանր վնաս է հասցրել առողջությանը կամ առաջացրել մարդկանց մահ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |