Աղբյուր. Ռուսական Տու-154-ը, ըստ նախնական տվյալների, կործանվել է տեխնիկական պատճառներով![]() 28 դեկտեմբերի 2016 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ՊՆ Տու-154-ը, ըստ նախնական տվյալների, կործանվել է տեխնիկական պատճառներով: Այդ մասին Ինտերֆաքսին է հայտնել աղբյուրը օպերատիվ շտաբում: Դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը պատկանող Ту-154 օդանավը, որը Սոչիից ուղևորվելիս է եղել դեպի Սիրիա, անհետացել էր ռադարների տեսադաշտից և ընկել Սև ծովը։ Օդանավը անհետացել է անմիջապես թռիչքից հետո։ «Ըստ նախնական տվյալների, համաձայնեցված չեն գործել փականները, որի հետևանքով թռիչքային ուժը պակասել է, արագությունը բավարար չի եղել բարձրություն հավաքելու համար և ինքնանթիռն ընկել է»,-ասել է աղբյուրը: Ըստ նրա, դեռ հայտնի չէ, թե ինչու փականները նորմալ չեն գործել: Տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Փորձագետները վերծանել են ինքնագրիչի տվյալները, որտեղ գրանցված են անձնակազմի խոսակցությունները: Այդ մասին հայտնել է Life-ը: Խոսակցությունն օդաչուների խցիկում ավարտվում է բացականչությամբ. «Փականները…Հրամանատար, ընկնում ենք»: Օդանավում եղել է 92 մարդ՝ 83-ը ուղևոր, որոնք հիմնականում ՌԴ ՊՆ աշխատակիցներ են եղել, ինչպես նաև արտիստներ, որոնք թռչել են Սիրիայի ավիաբազա՝ շնորհավորելու ՌԴ զինված ուժերի Ամանորը։ Բացի այդ, կործանված օդանավում եղել են նաև 9 լրագրող: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |