Կուբան պաշտոնապես արգելել է Ֆիդել Կաստրոյի անձի պաշտամունքը![]() 28 դեկտեմբերի 2016 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Կուբայի Ազգային ժողովը հավանություն է տվել օրենքին, որով արգելվում է Ֆիդել Կաստրոյի արձանների տեղադրումը: Բացի այդ, օրենքով արգելվում է նրա պատվին փողոցներ, հրապարակներ, ճանապարհներ և այլ կառույցներ անվանակոչել: Նոյեմբերի 25-ի երեկոյան կյանքից հեռացավ կուբայական հեղափոխության առաջնորդ, Կուբայի նախկին ղեկավար, պետական, քաղաքական գործիչ Ֆիդել Կաստրոն: Կյանքի օրոք Կաստրոն բազմիցս է կրկնել, որ դեմ է անձի պաշտամունքին, գրում է vesti-ukr-ը Reuters-ի վրա հղումով: Նշվում է, սակայն, որ չնայած դրան, Կուբայում ամենուր էր Կաստրոյի պաշտամունքը: «Նրա մարտական ոգին կմնա Կուբայի բոլոր հեղափոխականների գիտակցության մեջ` այսօր, վաղը և միշտ»,-ասել է Ազգային ժողովին ուղղված ուղերձում նախագահ Ռաուլ Կաստրոն` Ֆիդելի կրտսեր եղբայրը: Ուստի, ըստ նրա, «Էլ Կոմանդանտեի» հիշատակը հարգելու լավագույն միջոցը կլինի հեղափոխության նրա հայեցակարգին հետևելը: Նոր օրենքը չի արգելում օգտագործել Ֆիդել Կաստրոյի կերպարը երաժշտության, գրականության մեջ, կինոյում: Կաստրոյի լուսանկարներն ու դիմանկարները ամենուր են` գրասենյակներում, պետական հաստատություններում և փողոցներում, սակայն, դա անձի պաշտամունք չի համարվում: Արգելվում է միայն հուշարձաններ կանգնեցնելն ու գեոնիմներ (փողոցներ, հրապարակներ, ճանապարհներ) նրա պատվին անվանակոչելը: Ֆիդել Կաստրոն 1976 թվականի դեկտեմբերից 30 տարի շարունակ, եղել է Կուբայի պետխորհրդի նախագահը, ինչպես նաև՝ Նախարարների խորհրդի ղեկավարը, եղել է նաև Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։ Առողջական խնդիրների պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել էր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |