ԱՄՆ-ն քննադատության է ենթարկել Թուրքիային Իրանի հետ գազի վերաբերյալ համաձայնության համար18 հուլիսի 2007 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը քննադատել է նախնական համաձայնագիրը դեպի Թուրքիա իրանական գազի առաքման վերաբերյալ, նշելով, որ այժմ հարմար պահ չէ Իրանի էներգետիկայում ներդրումներ անելու համար: Այնուամենայնիվ, ըստ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Շոն ՄըքՔորմակի Իրանի հետ գործարար համագործակցության մասին որոշումը պետք է կայացնի թուրքական կառավարությունը եւ թուրքական կազմակերպությունները: «Իրանը չի ապացուցել, որ հուսալի գործընկեր է նման համաձայնագրի համար»,-նշել է ՄըքՔորմակը, գրում է «Հյուրիեթ» թերթը: Նշենք, որ Իրանն ու Թուրքիան օրերս հուշագիր են ստորագրել էներգետիկայի ոլորտում համագործակցության շուրջ փոխըմբռնման մասին: Ըստ պայմանավորվածության, Իրանը Պարսից ծոցի բնական գազի Հարավային Պարս հանքավայրի մի քանի օբյեկտներ կփոխանցի թուրքական ընկերություններին, իսկ Իրանը իր բնական գազը Եվրոպա կառաքի Թուրքիայի տարածքով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |