ՄԱԿ. Դամասկոսի 5,5 մլն բնակչությունը զրկված է ջրամատակարարումից![]() 6 հունվարի 2017 - 20:35 AMT PanARMENIAN.Net - Դամասկոսի 5,5 մլն բնակչությունը զրկված է մաքուր ջրից: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ հումանիտար օգնության տրամադրման համակարգող Յան Էնգելանը: Նա նշել է, որ ՄԱԿ-ում մտավախություն ունեն, որ ջրի պակասի պատճառով կարող են հիվանդություններ բնռկվել: Էնգելանը շեշտել է, որ խաղաղ բնակիչներին միտումնավոր մաքուր ջրից զրկելը համարվում է ռազմական հանցագործություն, գրում է Deutsche Welle-ն: Ապստամբներն ու սիրիական բանակը մեղարդում են միմյանց ջրամբարներն ու ջրատարները քանդելու մեջ: ՄԱԿ-ը մտադիր է անկախ հետաքննություն անցկացնել, սակայն, առաջին հերթին հարկավոր է վերականգնել ջրամատակարարումը: Դամասկոսի բնակիչները ջուր ունեն արդեն 2 շաբաթ, խմելու ջրի պաշարները գրեթե սպառվել են: Արտակարգ ռեժիմով ջրով են մատակարարվում միայն հիվանդանոցները, դպրոցները և փռերը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |