Աննշան խախտումները չեն կարող ազդել ԼՂՀ նախագահական ընտրությունների արդյունքների վրա20 հուլիսի 2007 - 00:33 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահական ընտրութունները համապատասխանում էին ԼՂՀ Ընտրական օրենսգրքին, եւ արձանագրված աննշան խախտումները չեն կարող ազդել ԼՂՀ նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Այդ մասին Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Դոնեցկի քաղաքային խորհրդի պատվիրակության ղեկավար Սերգեյ Բոգաչովը: Նրա խոսքերով, դիտորդական առաքելությունն իրականացնելու ընթացքում թեկնածուների վստահված անձանց եւ ընտրողների կողմից բողոքներ չեն ստացվել: Ինչպես նշել է Բոգաչովը, աննշան խախտումների փաստերից են, երբ ոչ բոլոր ընտրատեղամասերում էին հանված թեկնածուների քարոզչական պաստառները, ԸՀ-ի ոչ բոլոր անդամներն էին տեղյակ իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին: Նրա խոսքերով, նրա ղեկավարած առաքելությունը Մերձդնեստրի ընտրություններին հետեւելու փորձ ունի: «Կազմակերպվածության մակարդակը Լեռնային Ղարաբաղում Մերձդնեստրից բարձր է»,- նշել է նա` միեւնույն ժամանակ հավելելով, որ ղարաբաղցի ընտրողների ակտիվությունը Մերձդնեստրից պակաս է, հայտնում է Regnum-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |