Հետազոտություն. Վաղաժամ ծնված երեխաների լեզվական ունակություններն ավելի վաղ են զարգանում

Հետազոտություն. Վաղաժամ ծնված երեխաների լեզվական ունակություններն ավելի վաղ են զարգանում

PanARMENIAN.Net - Տարածված կարծիք կա, որ վաղաժամ ծնունդը միայն բացասական հետևանքներ է ունենում երեխայի համար: Մինչդեռ Հյուսիսարևմտյան համալսարանի հետազոտությունը վկայում է, որ վաղաժամ ծնված երեխաների մոտ ավելի լավ են զարգանում վաղ լեզվական ունակությունները, գրում է meddaily.ru-ն Zee News-ի վրա հղումով:

Ապացուցվել է, որ այդպիսի երեխաներն ավելի ամուր վաղ կապեր են ունենում լեզվի և ճանաչողության միջև:

Ստացվում է, որ վաղաժամ ծնված երեխաները կարող են ավելի թույլ լինել ֆիզիկապես, սակայն ունեն հզոր առավելություն, որը թույլ է տալիս լավ կողմնորոշվել աշխարհում: Հայտնի է, որ հետազոտության շրջանակներում համեմատվել են առանց առողջական խնդիրների վաղաժամ ծնված երեխաներն ու ժամանակին ծնվածները լեզվի և առարկաների անվանակարգման կապերի զարգացման տեսակետից:

Եզրակացությունը մեկն է. վաղաժամ ծնված երեխաները մոտ 1 ամսով առաջ են լեզվի ընկալման փորձի առումով: Ընդ որում, սովորական երեխաների մոտ հնարավոր են խդնիրներ լեզվի ընկալման, ուշադրության պահպանման և կոգնիտիվ տեղեկատվության մշակման առումով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---