ԿՀՎ ղեկավար. Օբամայի թիմը սխալ էր հաշվարկել «արաբական գարնան» հետևանքները![]() 10 հունվարի 2017 - 11:49 AMT PanARMENIAN.Net - ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը կարծում է, որ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը սխալ էր հաշվարկել «արաբական գարնան» հետևանքները», հայտնում է ՌԻԱ Նովոստին CNN-ի վրա հղումով: «Կարծում եմ, Վաշինգտոնում, այդ թվում վարչակազմի որոշ ներկայացուցիչներ, շատ անիրատեսական սպասումներ ունեին, կարծում էին, որ «արաբական գարունը» դուրս կմղի բռանտիրական ռեժիմները, իսկ ժողովրդավարությունը կսկսի ծաղկել, քանի որ դա է ուզում ժողովուրդը»,-մեջբերում է Բրենանին հեռուստաալիքը: Նա հավելել է, որ «ժողովրդավարության հայեցակարգն իրականում արմատացած չէր մարդկանց մոտ, մշակույթում և այդ երկրներում»: Ավելի վաղ ԿՀՎ ղեկավարը նշել էր, որ ամերիկյան զորքերի դուրսբերումն Իրաքից 2011-ին նպաստեց «Իսլամական պետության» ձևավորմանն ու հզորացմանը: 2011-ին զագնվածային բողոքի ցույցերի ալիքի վրա հեղաշրջումներ տեղի ունեցան Թունիսում, Եգիպտոսում, Եմենում, հեղափոխական ելույթներ Բահրեյնում, Արևմուտքի և Պարսից ծոցի մի շարք երկրների աջակցությամբ պաշտոնանկ արվեց և սպանվեց Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆին: Ռեժիմների բռնի փոփոխությունն ու քաղաքացիական պատերազմներն անկայունություն առաջացրեցին տարածաշրջանում և ահաբեկչական սպառնալիքի վերածվեցին, իսկ հեղափոխականների հռչակած նպատակները չիրականացվեցին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |