Շվեդիայի ՊՆ ղեկավար. Մենք մտադիր չենք անդամակցել ՆԱՏՕ-ին![]() 10 հունվարի 2017 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Շվեդիան կողմ է Ֆինլանդիայի հետ ռազմական համագործակցության ընդլայնմանը, սակայն առաց դաշնակցային հարաբերություններ կնքելու, և մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Պետեր Հուլթքվիսթը: Ելույթ ունենալով շվեդական Սալեն քաղաքում պաշտպանական և անվտանգության քաղաքականությանը նվիրված տարեկան խորհրդաժողովում, նախարարն ասել է, որ սկսվել է պաշտպանության մասին նոր միջկուսակցական պայմանագրի մշակումը, գրում է «Ինտերֆաքսը»: «Նպատակն է հանրային փոխհամաձայնության ապահովումը Շվեդիայի անվտանգության քաղաքականության հարցում»,-ասել է ՊՆ ղեկավարը: Նախարարը նշել է, որ պայմանագրում կարևոր տեղ է զբաղեցնում գործակցությունը Ֆինլանդիայի հետ պաշտպանական ոլորտում: Հուլքվիսթը նշել է, որ բարձր է գնահատում դաշինքներին չմիանալու Ֆինլանդիայի քաղաքականությունը: «Մեր անվտանգության քաղաքականությունը նույն հիմքերն ունի»,-ասել է նա` հավելելով, որ երկրները մտադիր չեն դաշնակցային հարաբերություններ կնքել: Նա հավելել է, որ երկիրը չի անդամակցելու ՆԱՏՕ-ին: Ըստ վերջին հարցման, բնակչության 40 տոկոսը դեմ է անդամակցությանը ՆԱՏՕ-ին, անդամակցության կողմնակիցների քանակը կազմում է 35 տոկոս: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |