Թուրքիայում չեզոքացվել է անվտանգության վարչության շենք ներխուժել փորձած անձը![]() 10 հունվարի 2017 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Գազանթեփ քաղաքի անվտանգության վարչության շենքի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ըստ հաղորդագրության, անհայտ անձը փորձել է ներխուժել շենք, Hurriyet-ին հղումով գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Ականատեսների խոսքերով հրաձգությունը շարունակվել է մոտ 10 րոպե: Նշվում է, որ նախնական տվյալներով ենթադրյալ ահաբեկիչը չեզոքացվել է: Դեպքի վայր են մեկնել մեծ քանակությամբ շտապօգնության մեքենաներ: Այս պահին հայտնի է մեկ տուժածի մասին: Հունվարի լույս 1-ի գիշերը Ստամբուլի Reina գիշերային ակումբում Ամանորի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել: Զինված տղամարդը ներխուժել էր հաստատություն և կրակ բացել, որի հետևանքով 39 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը՝ վիրավորվել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |