ՀՀ-ի եւ Իրանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակն իր արտացոլումն է գտնում նաեւ տնտեսական ոլորտում21 հուլիսի 2007 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար, հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մանուչեհր Մոթթաքիին: Նա Հայաստանում է հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի 7-րդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ռոբերտ Քոչարյանին հաղորդել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ջերմ ողջույնները: Ընդգծելով ամենատարբեր ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու երկու երկրները հաստատակամությունը, կողմերը նշել են, որ հայ-իրանական քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններն իրենց արտացոլումն են գտնում նաեւ տնտեսության ոլորտում: Մ.Մոթթաքին համառոտ ներկայացրել է երկկողմ տնտեսական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը` նշելով, որ այն աչքի է ընկել մի շարք կարեւոր տնտեսական ծրագրերի խորը քննարկմամբ: Նրա խոսքով, ներկայում քննարկման ընթացքում են ենթակառուցվածքային մի քանի հիմնարար ծրագրեր էներգետիկայի, տրանսպորտի բնագավառներում: Զրուցակիցների կարծիքով, դեռեւս բավարար չեն երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ցուցանիշները եւ կան ծավալները մեծացնելու լուրջ հնարավորություններ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |