Հայաստանում վաճառվող ծխախոտի տուփերի վրա «սարսափեցնող» պատկերներ կհայտնվեն11 հունվարի 2017 - 10:52 AMT PanARMENIAN.Net - 2017-ի մարտից ԵՏՄ բոլոր երկրներում ծխախոտը կվաճառվի նոր տուփերով։ Տուփերի պատկերները կզգուշացնեն ծխելու վտանգի ու հետևանքների մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին ԵՏՀ վրա հղումով: «2017-ի մարտի 17-ից ԵՏՄ երկրներում վաճառվող ծխախոտի տուփերի վրա «սարսափելի» պատկերներ կհայտնվեն։ Ըստ ԵվրԱզԷՍ-ի տեխնիկական կանոնակարգի, արտադրողները, ներկրողները և վաճառողները պետք է մինչ այդ ժամկետը` մոտ 3 ամսում, հասցնեն պատկերները տեղադրել տուփերի վրա»,-ասվում է ԵՏՀ հաղորդագրության մեջ։ Տուփերի վրա կպատկերվեն ծխելուց վնասված օրգանները, կնշվի հիվանդությունը` պարոդոնտոզից մինչև փտախտ ու քաղցկեղ։ Պատկերները կունենան աղտոտ շագանակագույն երանգ Pantone 448C կոդավորմամբ, որն ըստ գիտնականների ամենատհաճ գույնն է։ Զգուշացնող պատկերի մակերեսը պետք է զբաղեցնի փաթեթավորման հիմնական կողմերի առնվազն կեսը։ Նաև արգելվում է այնպիսի բան պատկերել կամ գրել տուփերի վրա, որը համեղ և օգտակար ինչ-որ բան կհիշեցնի` միրգ, հատապտուղ և այլն։ Համարվում է, որ դա, կարող է մոլորեցնել ծխողներին, որոնք կարող են ծխախոտը ասոցացնել օգտակար մթերքի հետ։ Նույն պատճառով չի կարելի նաև նշել նիկոտինի, խեժի քանակը` ծխողները չպետք է կարծեն, որ որքան քիչ է վնասակար նյութերի քանակն, այնքան անվնաս է արտադրանքը։ Որոշումն ամբողջովին ուժի մեջ կմտնի նոյեմբերի կեսից: Ոչ այնքան «սասափելի» պատկերներով ապրանքը կթույլատրվի վաճառել ԵՏՄ այն երկրում, որտեղ արտադրվել է։ Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից: Կոնվենցիային միանալուց ի վեր Հայաստանում տղամարդկանց շրջանում ծխողների թիվը նվազել է 8-10%-ով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |