Օզբիլիսը կարող է հեռանալ թուրքական «Բեշիկթաշից»![]() 12 հունվարի 2017 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքական «Բեշիքթաշը» պատրաստվում է բաժանվել 5 ֆուտբոլիստից, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը, գրում է Armfootball-ը: Սակայն նշվում է, որ 5 ֆուտբոլիստներն էլ ցանկություն չունեն փոխել ակումբը: Ընդ որում, Լուիս Ռոդոլֆոն, Վելի Կավլակն ու Քարիմ Ֆրեյը նշել են, որ չեն ցանկանում խաղալ մեկ այլ թուրքական ակումբում և կտեղափոխվեն միայն արտասահմանյան ակումբ: Ինչ վերաբերում է Օզբիլիզին, ապա նա նույնպես ուրախությամբ չի ընդունել մարզչի որոշում: «Կարծում եմ` արդար չէ, երբ խնդրում են հեռանալ առանց հնարավորություն տալու: Ես երբեք չեմ մտածել հեռանալու մասին»,- Օզբիլիզի խոսքերն է մեջբերում թուրքական մամուլը: Մոտ օրերս ակումբի տեխնիկական տնօրենը կհանդիպի ֆուտբոլիստների հետ նրանց ապագան քննարկելու համար: 2015-ի ամռանը Օզբիլիսը տեղափոխվեց «Բեշիկթաշ» և վարձակալության հանձնվեց իսպանական «Ռայո Վալյեկանոյին»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |