Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. Քննարկվում էին սահմանադրական փոփոխությունները (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքական խորհրդարանի անդամների միջև ծեծկռտուք է եղել երկրի սահմանադրության մեջ փոփոխությունների քննարկման ժամանակ, հայտնում է Lenta.ru-ն CNN Turk-ի վրա հղումով: Բանավեճը վերաճել է ձեռնամարտի, երբ ընդդիմադիր «Ժողովրդների հանրապետական կուսակցության» ներկայացուցիչները պաշարել են ամբիոնը: Հեռուստաալիքը նշում է, որ ծեծկռտուքի ժամանակ կոտրել են իշխող «Արդարության և զարգացման կուսակցության» փոխղեկավար Ֆաթիհ Շահիմի քիթը: Նոր սահմանադրության նախագծով արմատական փոփոխություններ են նախատեսվում նախագահի լիազորությունների մասով: Մասնավորապես, նոր նախագծով նախագահը կկարողանա անձամբ գլխավորել նախարարների կաբինետը կամ միանձնյա վարչապետ նշանակել: Բացի այդ, նախագահի անմիջական ենթակայությանը կանցնեն զինված ուժերն ու հատուկ ծառայությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |