Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պահպանել է 86-րդ տեղը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում![]() 12 հունվարի 2017 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հունվարի 12-ին հրապարակված ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում պահպանել է 86-րդ տեղը: Նախորդ վարկանիշը հրապարակվել էր դեկտեմբերի 22-ին:Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բարելավել էր դիրքը ՖԻՖԱ-ի դեկտեմբերյան վարկանիշում` առաջ անցնելով մեկ հորիզոնականով: Հունվարի աղյուսակի առաջին տասնյակում է՝ Արգենտինան, Բրազիլիան, Գերմանիան, Չիլին, Բելգիան, Կոլումբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Ուրուգվայն ու Իսպանիան: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի նոյեմբերյան վարկանիշում ԱԱ-2018-ի որակավորման փուլի հերթական խաղում հաղթանակի շնորհիվ: Հայաստանը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ում ռեկորդային 38 կետով: Հայաստանը ՖԻՖԱ պատմության մեջ առաջին անգամ ռեկորդային «թռիչք» էր արձանագրել` 125-րդ հորիզոնականից տեղափոխվելով 87-րդ հորիզոնական: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |