Հայաստանը երբեք չի գնել եւ չի պատրաստվում զենք գնել Ալբանիայից26 հուլիսի 2007 - 14:32 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը երբեք չի գնել եւ չի պատրաստվում զենք գնել Ալբանիայից: ԱՊԱ լրատվական գործակալության տարածած տեղեկատվությունը սուտ է սկզբից մինչեւ վերջ»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հիշեցնենք, որ ԱՊԱ-ն հղում անելով Industrywatch-ին, հաղորդել է, որ թուրքական իշխանությունները հրաժարվել են տարանցման իրավունք տալ ալբանական զենքի եւ զինամթերքի խոշոր խմբաքանակ Հայաստան առաքելու համար: «Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշի խոսքերով, Թուրքիան ստիպել է ետ շրջել զենքով բեռնված ալբանական նավը: «Մեր նավերից մեկը 60 կոնտեյներներով, որոնք բեռնված էին հիմնականում ծանր հրետանիով եւ զինամթերքով, Դուրրես նավահանգստի կայանում էր: Նավը Դուրրեսից դուրս էր եկել դեպի Ստամբուլ»,-նշում է նա` հավելելով, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա խնդրահարույց հարաբերությունները հանգեցրին նրան, որ նավը ստիված էր վերադառնալ եւ զենքը բեռնաթափել Դուրրես նավահանգստում: Զենքի առեւտրով զբաղվող MEIKO ընկերության տնօրենը նկատել է, որ Ալբանիան գործ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հետ: MEIKO ընկերությանը, որը փորձ ունի զենքի առաքման հարցում, հանձնարարվել էր կապեր հաստատել Հայաստանի համապատասխան պաշտոնյաների հետ եւ գործարք կնքել: Աղբյուրը նշում է նաեւ, որ հայկական կողմը պետք է վճարեր զենքի առաքման համար»,-գրում է ԱՊԱ-ն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |