Դավիթ Ապցիաուրի. Կովկասում սառեցված հակամարտություններ չկան, կան սառեցված խնդիրներ26 հուլիսի 2007 - 18:10 AMT PanARMENIAN.Net - «Այսօր Կովկասում չկան սառեցված հակամարտություններ, կան սառեցված խնդիրներ»,- ասել է Լիտվայում Վրաստանի դեսպան Դավիթ Ապցիաուրին միջազգային ամառային Ակադեմիայի ժամանակ, որը անցնում է լիտվական կոնֆերանս-կենտրոն «Դուբինգյայում» եւ նվիրված է մերձբալթյան-սեւծովյան համագործակցությանն ու Ռուսաստանի դերակատարությանը «սառեցված հակամարտություններում»:«Մեր դիրքորոշումն այսօր այսպիսին է. մենք բոլորս շատ ժամանակ եւ բազմաթիվ հնարավորություններ ենք բաց թողել, սակայն պետք է առաջ գնալ,- ասել է դեսպանը: - Պետք է հեռանալ ընդունված ստերեոտիպերից եւ ուղիղ երկխոսություն տանել կողմերի միջեւ, որպեսզի ընդհանուր հայտարար գտնվի: Վրաստանը ակտիվորեն զարգանում է, եւ մեզ հետ Աբղազիան եւ Օսիան եւս շատ բանի կարող են հասնել»: Լիտվայում Վրաստանի դեսպանն ընդգծել է, որ «Ռուսաստանն այդ իրադրությունում անկասկած հանդիսանում է մեծ ընտանիքի այն անդամը, ով իրեն պահում է ոչ այնպես, ինչպես ընդունված է»,- հաղորդում է Կավկազ-Պրեսս-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |