Բիշքեկի մոտ թուրքական ինքնաթիռի կործանման ահաբեկչական վարկածը բացառվել է![]() 17 հունվարի 2017 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Բիշքեկի մոտ թուրքական Boeing 747 բեռնատար ինքնաթիռի կործանման ահաբեկչական վարկածը բացառվել է: Ըստ Ղրղզստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պետ Բակիտ Սեիտովի, պայթուցիկ նյութեր վթարի վայրում չեն հայտնաբերվել, հայտնում է Ինտերֆաքսը: «Ոչ մի պայթուցիկ նյութ վթարված ինքնաթիռում չի հայտնաբերվել: Ըստ մեր տվյալների, մենք բացառում ենք ահաբեկչության վարկածը»,-ասել է Սեիտովը: Հունվարի 16-ին Ղրղզստանի առաջին փոխվարչապետ Մուհամմեդկալի Աբուլղազիևը հայտնել էր, որ, ըստ նախնական տվյալների, ինքնաթիռը վթարվել է անձնակազմի մեղքով: «Անձնակազմը արդեն 4 ամիս է կատարում էր Հոնկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ չվերթեը և փորձ ուներ»,-ասել է նա և նշել, որ «վթարի պատճառների վերաբերյալ վերջնական վարկածի մասին հնարավոր կլինի խոսել միայն համապատասխան փորձաքննությունից հետո»: Ըստ վերջին տվյալների, Բիշքեկի մոտ թուրքական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել, հայտնում է Ղրղզստանի առողջապահության նախարարությունը: Հունվարի 17-ին հայտնաբերվել է 38 զոհվածի դի: Ըստ գործակալության զրուցակցի, մինչ այդ հայտարարվել էր 37 զոհի մասին: Հայտնաբերվել է անձնակազմի 4-րդ անդամի մարմինը: Զոհերի թվում 15 երեխա կա`1-11 տարեկան, ինչպես նաև 4-ամսական մեկ աղջիկ: Տուժածների թվում 16 մարդ կա, 13 մարդ հոսպիտալացվել է, 3-ն` ամբուլատոր բուժում է ստանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |