«Վեյկ ան Զեե». Արոնյանը 4-րդ ոչ ոքին է խաղացել![]() 18 հունվարի 2017 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Նիդերլանդների «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարում 4 անընդմեջ ոչ ոքի է խաղացել: Հայ շախմատիստը 4-րդ տուրում սպիտակներով մրցել է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ` պարտիայի սկզբում առավելություն ունենալով: Սակայն Նեպոմնյաշչին կարողացել է հավասարեցնել դիրքը: 4 տուրից հետո Արոնյանը 2 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը: Մրցաշարին մասնակցում են Արոնյանը, Սոն, Կարլսենը, Ադհիբանը, Վան Վելին, Էլջանովը, Ռապպորտը, Կարյակինը, Գիրին, Վոյտաշեկը, Նեպոմնյաշչին, Անդրեյկինը, Վեյ-Յին: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 2 հաղթանակ է տարել և 3 միավորով երկրորդ տեղում է, առաջատարն է Էլջանովը: Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014) հաղթող, ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |