ԱՄՆ-ն Իրանի պատճառով կարող են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ27 հուլիսի 2007 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի եւ Իրանի ստորագրած համաձայնագիրը էներգետիկ սեկտորում համագործակցության մասին կարող է լրջորեն խանգարել Թուրքիայի տարածքով կասպից ածխաջրածնի մատակարարմանը համաշխարհային շուկաներ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնը: Ամերիկացի դիվանագետն սպառնացել է Թուրքիային, որ դա կարող է հանգեցնել Կասպիցի նավթային պաշարների յուրացման գործընթացի դադարեցմանը: «Իրանի հետ ստորագրած համաձայնագիրը կարող է դադարեցնել Թուրքայի եւ ԱՄՆ-ի կողմից Կասպիցի ածխաջրածնային պաշարների յուրացումն ու մատակարարումը Եվրոպա Թուրքիայի տարածքով: Պատճառը կայանում է նրանում, որ Թուրքիան գլխավոր դերն է խաղում Եվրոպա եւ համաշխարհային շուկաներ նավթագազային պաշարների մատակարարման հարցում: Թուրքիան իր ռազմավարական դիրքով դարձել է տարածաշրջանային առաջնորդ ինքն իրեն եւ Եվրոպան գազով ապահովելու հարցում: Այդ դիրքորոշումը կարող է աջակցել նաեւ տարածաշրջանի երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Իսկ իրանական գազի փոխադրումը կձգձգի երկնագույն վառելանյութի մատակարարումը Թուրքիա Ադրբեջանից, Ղազախստանից եւ Թուրքմենստանից»,- նշել է Ուիլսոնը, հաղորդում է ԱՊԱ-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |