Հուլիսի 31-ին Հայաստանի պաշտպանության նախարարը կմեկնի Կոսովո30 հուլիսի 2007 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կոսովո` խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների, ինչպես նաեւ բազմազգ ուժերի բարձրաստիճան սպայակազմի հետ հանդիպելու նպատակով: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, օգոստոսի 1-ին պատվիրակությունը կվերադառնա Հայաստան: Հիշեցնենք, որ հայ զինծառայողները մասնակցում են Կոսովոյումընթացող խաղաղպահ առաքելությանը հունական գումարտակի կազմում 2004 թվականի փետրվարի 12-ից: Ներկայումս Կոսովոյում է գտնվում ՀՀ խաղաղապահների յոթերորդ հերթափոխը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |